Don't miss our holiday offer - up to 50% OFF!
Պատվիրել
Ձեր չափսին համապատասխան արտադրանք
Նորաձևության աշխարհում անասելի կարևոր դեր է խաղում հագուստի և անհատական չափսի իդեալական համադրությունը։ Այնուամենայնիվ շատ հաճախ նոր բաճկոն փնտրելիս բախվում ենք ամենահամապատասխան ընտրությունը անելու խնդրին։ Այս համատեքստում Darbbags-ի պատվերով բաճկոնները առաջարկում են հեշտ լուծում․ մենք ստեղծում ենք հագուստ, որը կհամապատասխանի հենց Ձեզ ՝ թույլ տալով զգալ հարմարավետ և երևալ նորաոճ՝ անկախ Ձեր անհատական չափսից։ Ինչու՞ արժե գրանցել անհատական պատվեր։
1) Առանձնահատուկ համապատասխանեցում․ յուրաքանչյուր բաճկոն պատրաստվում է հաշվի առնելով անհատական չափսերը։ Հետևաբար այդ փաստը երաշխավորում է, որ բաճկոնը կատարյալ կընդգծի յուրաքանչյուր լավագույն հատկանիշ։
2) Մաքսիմալ հարմարավետություն․ հագուստի ճշգրիտ չափանիշներով կարված լինելը թույլ է տալիս ցանկացած իրավիճակում վստահ լինել շարժման ազատության և հարմարավետության մեջ։
3) Անհատական դիզայն․ եթե ցանկանում եք զարդարել բաճկոնը զանազան դետալներով կամ ընտրել յուրահատուկ գույներ, մենք պատրաստ ենք իրագործել Ձեր մտահաղացումները։
Տվյալ ծառայության արժեքը գնահատվում է անհատապես։
Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 41 004 174
